Երգչախումբ

Բարի լուր երգչախումբ

Եկեղեցու Բարի լուր երգչախումբն իր առջև նպատակ էր դրել քաջալերել նոր սերնդին հոգևոր երաժշտական նոր ստեղծագործություններով, շարականների կատարումներով, հոգևոր երգերի նոր մեկնաբանություններով, դրանց ուսուցմամբ, կատարողական բարձրագույն վարպետությամբ և տարածմամբ:

2001թ. հունվարին առաջին անգամ Բարի լուր եր10818598_1_nաժշտական խումբն այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երաժշտախումբը եղավ ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան մասերի մի շարք եկեղեցիներում` Ֆելոուշիփ Չափել, Բել Էյր երիցական եկեղեցի:

Այցելության հիմնական նպատակն էր ամերիկացի քրիստոնյա հանդիսատեսին ներկայացնել, թե ինչպիսին  է Աստծու գործուն ներկայությունը Հայաստանում, ծանոթացնել ԵԱԵ-ի, ՔՄՄԾ-ի և Ավետիս հեռուստաընկերության գործունեությանը` երաժշտության, ֆիլմի և անձնական փոխված կյանքերի վկայությամբ: 

Այցելել են Նյու Յորքի Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի Ս. Վարդան մայր տաճար: Նրանք, երաժշտության միջոցով բազմաթիվ մարդկանց փոխանցեցին Քրիստոսի բարի լուրը: Այս շրջագայությունը մեծ ուրախություն և օրհնություն էր նաև խմբի անդամների համար:

Ավետիս երգչախումբ

Ավետիս նշանակում է բարի լուր, լուր, որ Հիսուսի ծննդյան առիթով հրեշտակներն ավետեցին հովիվներին: Ավետիս երգչախումբը ստեղծվել է ՝ հայկական մշակույթի անգին գոհարներն ու գանձերը, ինչպես նաև հայկական հոգևոր երաժշտությունը հանրությանը մատուցելու նպատակով և երազանքով: Ավետիս երգչախումբը կազմավորվել է 2004 թվականի սեպտեմբերին:

Երգչախմբի հիմնադիրն ու տնօրենն էր Վեր. դոկտ. Լևոն Պարտագճանը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու ավագ խմբավարը Նաիրի Պարտագճյանն էր՝ այդ ժամանակ դեռևս Կոմիտասի անվ. պետական Կոնսերվատորիայի ուսանողուհի և Կառլեն Ալեքսանյանը, ով  վերջին քսան տարիների ընթացքում հանդիսացել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի դիրիժոր:

Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրի առջև դռներ բացվեցին` միջազգային համայնքի հետ կիսելու Հայաստանի մշակութային նվաճումներն ու հարուստ ժառանգությունը, ինչը և հանդիսանում էր Ավետիս երգչախմբի բուն նպատակը:

Հիմնադրվելու պահ10846769_14_nից սկսած երգչախումբը հավատարիմ էր իր առջև դրված սկզբունքներին: Կարճ ժամանակում Ավետիս երգչախումբը խորաթափանց մոտեցում ցուցաբերեց և ներկայացրեց ոչ միայն հայկական միջնադարյան, այլև ջազային, ռուսական և արևմտյան հոգևոր երաժշտություն:

Երգչախումբը երգում էր տարբեր լեզուներով` հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, լատիներեն, իտալերեն, արաբերեն, վրացերեն:

Ավետիս  երգչախմբի նպատակն էր.

  1. Միջազգային հանդիսատեսին ներկայացնել հայկական հոգևոր երաժշտությունն ու Հայաստանի մշակութային նվաճումները
  2. Կանխել հակամշակութային և հակաազգային երաժշտության տարածումը
  3. Հայաստանում և Հայաստանից դուրս զարգացնել  հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ

Իր ելույթների ընթացքում Ավետիս երգչախումբը փորձել է տարբեր երկրների և ազգերի միջև միաբանության և համերաշխության կոչ անել, ինչպես նաև ցույց տալ բոլոր երկրների երաժշտության և մշակույթի գեղեցկությունը:

Սերտ և ջերմ հարաբերություններ էր հաստատվել Ավետիս  երգչախմբի և Հայաստանում Սիրիայի, Լիբանանի, Լեհաստանի և Գերմանիայի դեսպանատների միջև:

Այս արգասաբեր համագործակցության շնորհիվ Սիրիայի մշակույթի նախարարության հրավերով 2005 թվականի դեկտեմբերին երգչախումբը այցելություն կատարեց Սիրիա և Լիբանան:

Ավետիս երգչախումբը վերոհիշյալ երկրների խոշոր քաղաքներում ելույթ է ունեցել բազմաժանր, հարուստ ծրագրով և ջերմ ընդունելության արժանացել հայկական և արաբական համայնքների կողմից:Zatik2

2008թ. մայիսի 12-18-ը,  Լեհաստան ուղևորվելու ճանապարհին, քսանութ հոգուց բաղկացած Ավետիս երգչախումբը հնարավորություն ունեցավ այցելել հայկական պատմական տեսարժան վայրեր, և ինչպես գրված է ԵԶԵԿԻԷԼ 37:5-6-ում, նրանք երաժշտության և պաշտամունքի միջոցով կյանք տվեցին ավերակներին և վանքերին, ինչի արդյունքում հնադարյան շինությունները շարականների և աղոթքների միջոցով վերածվեցին կենդանի եկեղեցիների: Երաժշտությունը միջոց էր՝ ճանապարհին հանդիպած մարդկանց փոխանցելու Ավետարանի բարի լուրը: Այցելության ընթացքում խումբը եղավ Կարսում, Անիում, Իգդիրում, Վանում: Շրջեցին նաև Աղթամար կղզում, Մուշում, Բինգյոլում, Խարբերդում, Մալաթիայում, Կեսարիայում: Ճամփորդությունն օգնեց խմբին՝ դառնալ մեր ազգային արմատներին և վերադառնալ` հայրենիքն առավել արժևորած:

Պատմական Հայաստանից երգչախումբն իր ճանապարհը շարունակեց դեպի Թուրքիայի Ստամբուլ քաղաք, որտեղ համերգ տվեց Հայկական Ավետարանական եկեղեցում` թուրք և միջազգային հանդիսատեսի համար: Այստեղ Վեր. դոկտ. Լևոն Պարտագճյանին խնդրեցին նաև քարոզել, որի ընթացքում խոսքը թարգմանում էր Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը:

2008թ. մայիսի 23-ից մինչև 25-ը Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացվող Ուղղափառ եկեղեցիների  տասնյոթերորդ  միջազգային փառատոն-մրցույթում 18 երկրի 24 երգչախմբի մեջ Ավետիս  երգչախումբն արժանացավ 2-րդ պատվավոր մրցանակի:

Իսկ հուլիսի 9-19-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող հինգերորդ միջազգային Աշխարհի երգչախմբերի մրցախաղեր-ի ժամանակ ներկայացված 28 անվանակարգերից Ավետիս  երգչախումբը ելույթ է ունեցել 3 անվանակարգում` Հոգևոր, Խառը և Ժամանակակից և արժանացել է ոսկեZatik մեդալների (Ժամանակակից անվանակարգում արժանացել է նաև չեմպիոնի կոչման)` ծածանելով մեր երկրի եռագույնը:

 Ավետիս հեռուստաընկերության պահանջով, որը պարբերաբար հեռարձակում է երգչախմբի ելույթները, ձայնագրվել է մեկ ձայներիզ և բազմաթիվ տեսաերիզներ (DVD):

Ավետիս  երգչախումբը, բազմիցս ելույթներ է ունեցել Երևանում և Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում` բարձր պահելով հայ մշակույթը:

Ավետիս երգչախմբի մասին իրենց կարծիքն են հայտնել`

Պրոֆ. Հովհաննես Չեքիջյան` ԽՍՀՄ Պետական  մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ Մշակույթի  պետական գործիչ

Արաբական աշխարհն ընդունեց Ավետիս  երգչախմբի արվեստը: Ավետիս  երգչախումբը հետաքրքիր և կարևոր առաքելություն ունի՝ հասցնելու ողջ աշխարհին: Մենք լավ ժամանակ անցկացրինք  և վերադարձանք մի շարք հաղթանակներով:

Պրոֆ. Էդուարդ Միրզոյան` ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Սոցիալական աշխատանքի ԽՍՀՄ հերոս

Երկար ժամանակ է, որ հետևում եմ Ավետիս  երգչախմբի ղեկավար Նաիրի Պարտագճյանի աշխատանքին, ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խմբավարում: Հավանում եմ նրա երաժշտությունն ու Ավետիս  երգչախմբի հնչողությունը: Մտածում եմ խմբերգի վերելքի մասին և հնարավորինս աջակցելու ցանկություն ունեմ:

Պրոֆ. Արմեն Սմբատյան` Երևանի Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր

Նաիրի Պարտագճյանին ճանաչում եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից և Երևանի Պետական Կոնսերվատորիայից: Նա երիտասարդ, տաղանդավոր օրիորդ է, ում կարճ ժամանակում հաջողվեց շահել ինչպես հայ, այնպես էլ օտար հանդիսատեսի սրտերը: Այժմ նա պատրաստ է հայկական երաժշտական մշակույթը ներկայացնել աշխարհի  բեմերում:

Պրոֆ. Տիգրան Հեքեքյան` Միջազգային երգչախմբային երաժշտության ֆեդերացիա,

Եվրոպայի երիտասարդ երգչախմբերի ֆեդերացիայի խորհուրդի անդամ: Այսօր Ավետիս  երգչախումբն ապացուցեց, որ Հայաստանում կա ևս մեկ պրոֆեսիոնալ երգչախումբ, որը կարող է դասվել լավագույնների շարքին: Նաիրի Պարտագճյանն ապացուցեց, որ  լավ երաժիշտ է, և ես սկսում եմ սիրել նրա յուրովի մեկնաբանումը երաժշտության ասպարեզում: Երգչախմբին մաղթում եմ արգասաբեր և հաջողություններով լի ուղի:

Երիտասարդներ

Yeritasardner-xxx

Պատանիներ

Pataniner-xxx

Երեխաներ

Yerexaner-xxx

Երգչախումբ

Yergchaxumb-xxx

ՔՄՄԾ

Gift-1

Ինտերնետ TV

film strip

Միջոցառումներ

friends

Առաքելությունը

mission