Երեխաներ

“Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանա նրանից”:

                                                                                                           Առակներ 22:6

Անցած քսան տարիների ընթացքում Երևանի Ավետարանական Եկեղեցու Կիրակնօրյա դպրոց են հաճախել շուրջ 1000-ից ավել յոթից տասներկու տարեկան երեխաներ: Ուսուցումն իրականացվում է հատուկ մշակված տարեկան ծրագրով, դասընթացը վարում են եկեղեցում հատուկ պատրաստված կիրակնօրյա ուսուցիչներ: Ուսուցումը տարվում է պատկերազարդ տեսողական, ցուցադրական պիտույքների և ձեռնարկների օգնությամբ:

Կիրակնօրյա ծրագիրը պարունակում է Հայ Առաքելական եկեղեցու պատմության հատուկ դասընթաց: Կիրակնօրյայի սաներն Աստծո խոսքը լսելու հետ մեկտեղ սովորում են նաև սաղմոսներ, հոգևոր երգեր և շարականներ:

Լսենք Զանգակների նվագախմբի ելույթը

Կիրակնօրյա ուսուցման և ծրագրեր կազմելու պատասխանատուն մանուկների քրիստոնեական դաստիարակության մասնագետ Սիլվիա-Ռութ Բարդակջյանն է (Եկեղեցու հովվի կինը), ով իր ծնողներից ժառանգած ունակություններն այսօր փոխանցում է ուսուցիչներին և երեխաներին: Այս տարիների ընթացքում եկեղեցում պատրաստվել են շուրջ 50 կիրակնօրիայի ուսուցիչներ, ովքեր մասնագիտացել են Մանկանց Ավետարանչության Ընկերակցության դասընթացներում:
Այս կարևոր և պատասխանատու մասնագիտությամբ Գարուն Բարդակջյանն էլ իր մայրիկի` Սիլվիայի գործակիցն է դարձել: Նա իր կրթությունը ստացել է Լիբանանում` Մերձավոր Արևելքի Աստվածաբանական ճեմարանում մասնագիտանալով քրիստոնեական դաստիարակության մեջ:

Կիրակնօրյան անցկացվում է յուրաքանչյուր կիրակի` ժամը 11:15-ին Պաշտամունքի ընթացքում, մինչդեռ նրանց ծնողները լսում են Աստծո խոսքը` պատգամը:

Մասնակցել մանկական խմբին

 

 

IMG_4885 (Medium)-new
IMG_4795 (Medium)-new
Child camp5-new
Child camp4-new
Child camp-new
10
1
3

Ամառային ճամբար

Child camp4-new

Մանուկների կիրակնօրյա դպրոց

IMG_4885 (Medium)