Երիտասարդներ

Եկեղեցու երիտասարդաց խմբում ընդգրկված են 18-40 տարեկան երիտասարդներ: Նրանց ունեցած մասնագիտությունները կամ ընկալումները չեն խանգարում հոգևոր կյանքի սկզբնավորմանը:

Աստվածաշնչյան սկզբունքներն օգնում են նրանց ճիշտ և արագ կողմորոշվելու իրենց ճանապարհին հանդիպող տարբեր խոչընդոտների հաղթահարմանը: Ճանաչելով և սերտելով Սուրբ Գրքի պատվիրանները, յուրաքանչյուր երիտասարդ քրիստոնյա իր մտքում ունի մեր Տիրոջ խոսքը“Երիտասարդն ինչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ քո խոսքերը պահելով”: Սաղմոս 119:9

Դիտենք Հավիտենական ճակատամարտ ֆիլմը

Բացի եկեղեցում անցակցվող դասընթացներից, երիտասարդները շարունակում են իրենց ընկերային հանդիպումները` եկեղեցուց դուրս, որոնց ընթացքում քննարկում են իրենց մտահոգող այլ հարցեր` հոգևոր, հոգեբանական, կազմակերպում են արշավներ: Այստեղ շատերն են գտել իրենց կողակիցներին և այսօր շարունակում են ընտանիքով ծառայել եկեղեցում:

Երիտասարդները հավաքվում են յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 19:00-20:30-ին և կիրակի` ժամը 9:30-10:15-ին:

Ուսուցիչներ` Ռուբեն Մոսոյան, Հռիփսիմե Բաղդասարյան, Արթուր Ղուլյան

Ցանկանում եմ մասնակցել
youth-new
youth1-new
youth2-new
Youth camp-new
Youth3-new

Երիտասարդների սերտողություն

youth-new

Կիրակնօրյա պաշտամունք

Poxasac -new