Զանգակների նվագախումբ

2001-ին, երբ առաջին անգամ Բարի լուր երգչախումբը մեկնել էր ԱՄՆ, այցելել էր Ամերիկայի Ազուսա Փասիֆիկ համալսարան և ականատես եղել համալսարանի Զանգակներ-ի նվագախմբի փորձերից մեկին, աստվածային հնչյունները գերել էին խմբի անդամներին և Պատվելի Պարտագճյանին:

Ծանոթանալով խմբի ղեկավար, համալսարանի դասախոս, պրոֆեսոր Դոնովան Գրեյի հետ, հետագա համագործակցությունն առավել զարգացավ և համալսարանի կողմից ՔՄՄԾ-ին նվիրաբերվեցին ձեռքի զանգակներ:

2001թ. հետո հաճախակի դարձան Ազուսա Փասիֆիկ Համալսարանի Զանգակների նվագախմբի տասնչորս-տասհինգ հոգանոց խմբի այցելությունները Հայաստան` դոկտ. Դոնովան Գրեյի և նրա տիկնոջ` Լանա Գրեյի առաջնորդությամբ:

Երևանի Ավետարանական Եկեղեցում ևս ստեղծվեց Զանգակների նվագախումբ, որին մաս են կազմում տարբեր տարիքի տղաներ և աղջիկներ: Նրանցից շատերը, չունենալով երաժշտական կրթություն, իրենց անվճար ծառայությունն են բերում խմբի կայացման գործին: Տարբեր համերգներով հանդես են եկել մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում` իրենց յուրօրինակ կատարումներով հիացնելով հանդիսատեսին:

Երգչախումբ

Yergchaxumb-xxx

Հետաքրքիր նյութեր


Յոթը երկնքից


Կոտրած հրեշտակը


Դեղին ավտոբուս