Մեր պատմությունը

Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցի` այժմ Երևանի Ավետարանական Եկեղեցի

Վեր. Լ. Պարտագճյանը, երեք տարի` 1991-94թթ., լինելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչը և զբաղվելով բարեգործական ծրագրերով, հասկանում է, որ Հայաստանի մեծագույն կարիքը հոգևոր կարիքն է:

1994թ-ի հուլիսի 1-ին պաշտոնապես գրանցվեց Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցին, որի առաջին հովիվը դարձավ Վեր., դոկտ. Լ. Պարտագճյանը: Այս եկեղեցու հիմնադրմամբ իրականացավ նաև 1947թ. հայրենադարձ հայ ավետարանականների փափագը: Սակայն Ամերիկայի ՀԱԸ-ն և Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդը դեմ էին Լ. Պարտագճյանի` եկեղեցի հիմնելու մտադրությանը:

Hogevor patgam-new Կարդալ Հովվի մասին

Վեր. Լ. Պարտագճյանը իր հոգեւոր գործունեությունը շարունակելու մտադրության մասին խորհրդակցում է եկեղեցու համայնքի հետ` տեղեկացնելով, որ թողնում է Ավետարանաչական ընկերակցությունը և տեղափոխվում է նոր տարածք` շարունակելու եկեղեցական գործը, եւ ովքեր ցանկանում են, կարող են միանալ:
1994թ. նոյեմբերի 25-ի երեկոյան տարբեր տարիքի երեսուներեք հոգանոց խումբը, հրաժեշտ տալով իր նախկին շենքին, անցնելով Երևանի մութ ու ցուրտ փողոցներով, հասնում է նոր հանգրվանը` Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող տարածքը: Հետագայում, որպեսզի Վեր. Պարտագճյանը կարողանար ընտանիքով մնալ Հայրենքիում եւ շարունակեր ծառայել Աստծուն, զիջեց եկեղեցու անունը, եւ 1997թ. մայիսին  Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցին  վերագրանցվեց Երեւանի Ավետարանական Եկեղեցի  անունով:

Այսօր 21 տարի է անցել Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու հիմնադրումից: Եկեղեցու գերագույն նպատակն է՝ հավատքի արթնություն բերել ժողովրդի մեջ, քարոզել Աստծո խոսքը, ճանաչել տալ Հիսուս Քրիստոսին, նպաստել հայ քրիստոնյայի հոգեւոր եւ բարոյական նկարագրի կերտման աստվածահաճո, վեհ եւ շնորհակալ գործին: Այս քսաներեք տարվա ձեռքբերումներից է հարյուրավոր առաջնորդներ կրթելը, տարբեր մասնագետներ պատրաստելը եւ մարդկանց աշխատանքով ապահովելը:

Ծառայություններ

  • We are 5-օրյա ամառային ճամբար

    Ամառային ճամբարներ

  • We are Բժշկական ծրագրեր

    Բժշկական ծրագրեր

  • We are Կրթական ծրագրեր

    Կրթական ծրագրեր

Եկեղեցու խորհուրդը

Գործունեություն1
ECY buliding-new
Evangelical Church of Yerevan-shenq-new
Evangelical Church of Yerevan-new
ECY gorc-new
Evangelical Church of Yerevan-program-new
ECY-new