Հովվի մասին

DSC_0077-new
Patveli
Slide background
DSC00110-resize

ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՊԱՐՏԱԳՃՅԱՆ

Ծնվել է 1954թ. հունիսի 29-ին` Սիրիայի Հալեպ քաղաքում:

– Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Սահակյան ազգային վարժարանում, այնուհետև` ամերիկյան քոլեջում:

1975թ. ուսանել է Բեյրութի Հայկազյան քոլեջում:

1978թ. տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

1988թ. ավարտելով Ազուսա Փասիֆիք Աստվածաբանական Համալսարանը և մասնագիտանալով եկեղեցիներ հիմնելու և դրանց գործունեությունը զարգացնելու ուղղությամբ, ստացել է Պսակավոր արվեստի տիտղոս:

1991թ. ավարտել է Ֆուլլերի Աստվածաբանական ճեմարանը և ստացել Մագիստրոսի կոչում:

1991թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան:

1991-94թթ. Հայաստանում եղել է Հայ Ավետարանչական Ընկերակցության առաջին ներկայացուցիչը.

– Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության հիմնադիր խորհրդի անդամ

– Հայկազյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

– Երևանում Ջինիշյան հիմնադրամի կազմակերպիչն ու քարտուղարը

– Հայաստանում Գեդեոն կազմակերպության հիմնադրման միջնորդը:

1994թ. եղել է Հայաստանյաց Ավետարանական եկեղեցու հիմնադիրը և հովիվը:

1995թ. հիմնել է նաև ամերիկյան Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայություններ (ՔՄՄԾ) բարեգործական ընկերությունը:

1997թ-ից` վերագրանցված Երևանի Ավետարանական եկեղեցու ավագ հովիվն է:

1999թ-ից Ավետիս հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է:

2001թ. հիմնել է Հայաստանի Քրիստոնյա Բիզնեսմենների Ասոցիացիան:

2002թ. փետրվարին ԱՄՆ-ի Ազուսա Փասիֆիք Համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ` Ազդեցիկ մեթոդներ և գործոններ, որոնք կարող են ուժեղացնել հայ ժողովրդի քրիստոնեական վկայությունը թեմայով և ստացել է Աստվածաբանության դոկտորի կոչում:

2004թ. հունիսից` Էջմիածին հեռուստաընկերության խմբագրություն՝ ԱԿ-ի  նախագահն է:

2004-2008թթ. ստեղծել է Ավետիս երգչախումբը, որը միջազգային մրցույթների դափնեկիր և ոսկե մեդալակիր է:

Ամուսնացած է, ունի չորս երեխա`  երեք դուստր և մեկ որդի: