Առաքելությունը


Մեր նպատակն է այս կայքի միջոցով ներկայացնել, թե ինչպես մի ընտանիք, առաջնորդվելով Աստծո տված տեսիլքով, սկսեց Հայաստանին ու նրա ժողովրդին ծառայելու բարի գործը, ինչը Աստված լավագույն ավարտին կհասցնի:

Մեր նպատակը նաև որոշ մանրամասներով ներկայացնելն է այն բոլոր հնարավոր ծառայությունների ոլորտները, որոնք կան մեր հայրենիքում, դրանք հասանելի դարձնելու և՛ հայաստանցուն, և՛ սփյուռքահային: Անկախ մեր հայրենիքում առկա դժվարություններին և մեր ընտանիքի առջև շարունակ ծառացող խնդիրներին, հայրենիքում ապրելու շնորհն ունենալը և Հայաստանի լիարժեք քաղաքացի դառնալը մեծ պատիվ է մեզ համար, և Աստված օգնում է մեզ՝ Իր ծրագիրը կատարելու:

Մասնավորապես սփյուռքում ապրող մեր հայրենակիցները թող տեղյակ լինեն՝ Հայաստանում կան օրհնություններ և բարիքներ, որ հայ մարդն ուրիշ ոչ մի տեղ չի կարող գտնել:

Այս կայքի միջոցով կոչ ենք անում բոլորին, որ հաստատվեն հայրենիքում՝ իրենց ներդրումն անելով հայրենիքի պահպանման ու շենացման գործում:

Մենք ցանկանում ենք նաև՝ իրազեկել մարդկանց Հայաստանում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության առաջին երեք տարիների լիարժեք գործունեության, Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու հիմնադրման, այնուհետ Երևանի Ավետարանական Եկեղեցու, Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ բարեգործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության, Ավետիս հեռուստաընկերության մասին:

Ի վերջո, այս կայքի միջոցով որպես հայ պիտի ճանաչենք, թե ո՞վ ենք մենք, իմանանք՝ ո՞ւր ենք գնում, ինչպիսի՞ հայրենիք ենք ուզում կերտել, ինչպե՞ս կարող ենք բարելավել մեր հայրենիքի վիճակը, և ի՞նչ է ակնկալվում քաղաքացիներից՝ Աստծո կողմից մինչ օրս պահպանված, բայց կղզիացած մեր Հայաստանը լուսավոր հայրենիք դարձնելու  համար: Մենք էլ մեր փորձառությամբ, մեր խորհուրդներով և օժանդակությամբ միշտ բոլորի կողքին ենք:

Երևանի Ավետարանական Եկեղեցու Ավագ հովիվ` Վեր. դոկտ. Լևոն Պարտագճյան

Ծառայություններ



Մասնաճյուղեր

  • We are Շուշի

    Շուշի

  • We are Գյումրի

    Գյումրի

  • We are Քասախ

    Քասախ

  • We are Գավառ

    Գավառ

  • We are Շահումյան

    Շահումյան

  • We are Ճամբարակ

    Ճամբարակ

  • We are Վրաստան

    Վրաստան