Պատմություն

Քրիստոնեությունը գործարար աշխարհում

CBMC Հայաստան

Լևոն Պարտագճյանը, ով աշխարհի տարբեր երկրներում վաթսունից ավելի մասնաճյուղեր ունեցող Քրիստոնյա գործարարների միջազգային ասոցիացիայի անդամ է, 2001թ. հիմնադրեց Հայաստանի քրիստոնյա գործարարների ընկերակցություն, խնդիր ունենալով նպաստել հայրենիքում օտարերկրյա ներդրումների հոսքին, բացել նոր աշխատատեղեր, միջնորդ լինել Հայաստանի և օտարերկրյա գործարար մարդկանց միջև, ինչպես նաև` կազմակերպել բիզնես-սեմինարներ և ուսուցողական ծրագրեր` նպաստելով Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացմանը: Այս ծրագրի շրջանակներում բազմաթիվ ընտանիքներ ապահովվել են աշխատանքով:
2001թ-ի ամռանը, տեղի է ունեցել Հայաստանի քրիստոնյա գործարարների առաջին ժողովը, որին հաջորդել է առաջին նախաճաշը:
Հյուր խոսնակը ԱՄՆ-ից հրավիրած գործարար Ռոբերտ Թեյլորն էր, ով նաև հանդիսանում էր Կալիֆորնիայի «Արարատ» տարեցների տուն-ինտերնատի /ծերանոցի/ փոխնախագահը:
Առաջին հանդիպմանը մասնակցել է հայաստանցի հինգ գործարար: 2002թ. Քրիստոնյա գործարարների Եվրոպայի խորհրդում ներկայացվել է Հայաստանի Քրիստոնյա գործարարների ասոցիացիան:

2003թ-ին, Հայաստանի քրիստոնյա գործարարներին իր փորձառությունը փոխանցեց «Քրիստոնյա Գործարարների Միության» Եվրոպայի Հարավ Արևմտյան մասի պատասխանատու Բոլթ Մուրը:

Մշակվում են ծրագրեր` Հայաստան հրավիրելու «Գործարար առաքելության» նորանոր խմբեր:
2003թվից Լ.Պարտագճյանը որպես «Ավետիս» հեռուստաընկերության տնօրեն Հայաստանի Հանրապետության Արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միության խորհրդի անդամ է:

CBMC

2007թ. սեպտեմբերի 7-ին «Մարիոթ» հուրանոցի սրահներից մեկում հանդիպում էր կազմակերպվել «Քրիստոնյա գործարարների միության»՝ Եվրոպայի նախկին նախագահ Դոմինիկ Ֆասլերի և նրա տիկնոջ` Ֆրանսուայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին տարբեր ոլորտներից 175 հյուրեր` բիզնեսի, քաղաքական, կրթության, մշակույթի գործիչներ և Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ:
Դոմինիկ Ֆասլերը հյուրերին ներկայացրեց «Քրիստոնյա գործարարների միության» նպատակները և բացատրեց բիզնեսի քրիստոնեական սկզբունքները:

Հայաստանում զարմանալի բան եմ նկատել. հոգնում եմ ոչ թե աշխատանքից, այլ ապարդյուն էներգիա վատնելուց: Աշխատանքի կազմակերպման կապիտալիստական չափանիշներն այն աստիճան զարգացած ու կատարելագործված են, որ մարդկային կարողությունների և էներգիայի օգտագործումը շահույթի առավելագույնն են ապահովում, իսկ այստեղ հաճախ աշխատանքս ապարդյուն ձևով է վատնվում:Եվ հիմնականում ՝ բյուրոկրատական քաշքշուկների վրա: Վերջիվերջո, փորձառություն ունենք, գիտենք` ինչը լավ է, ինչը` վատ, բայց այդ փորձառությունը փոխանակ լավ բանի համար գործածեմ, պատկերացնո՞ւմ եք, պայքարում եմ, որ բարեգործություն անեմ»,- Լ. Պարտագճյան

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը մեծ ջանք և նվիրում պահանջեց ոչ միայն քաղաքական աշխարհից, այլև այնպիսի մարդկանցից, ինչպիսիք են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Քաան և Նոյան Սոյաքները, ովքեր բանակցություններ էին վարում վերջին տասնմեկ տարիների ընթացքում: Սոյաքները հարցազրույց տվեցին մեր հեռուստատեսությանը` ցույց տալով իրենց համերաշխության ոգին:

CBMC1

Ամեն տարի Լևոն Պարտագճյանը մասնակցում է Europartner’s և CBMC-ի` Եվրոպայի և Ասիայի երկրներում (Իսրայել, Թուրքիա 2003թ. Եփեսոս, Թայվան, Կորեա, Չինաստան…) անցկացվող համաժողովներին` բարձրացնելով Հայաստանի դրոշը:
Մեր առաքելությունն է ներկայացնել Հայսատնցիներին ՔԲԱ, ինչպես նաև Հայաստանը օտարներին, որի ընթացքում մեզ ընկերակցել են տարբեր գործածարներ:
Թեմաները` Ղեկավարության մասին և Քրիստոնեական բիզնեսի սկզբունքների հետ կապված: