ՔՄՄԾ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Երանի այն ազգին, որի Աստվածը Տերն է“: – Սաղմոս 33:12

 Մշակույթը հայ մարդու կյանքում Հայաստան աշխարհի կազմավորման օրից ի վեր, անտարակույս, ունեցել է ազգային դիմագիծը պաշտպանելու արժեք, ինչպես նաև` հաղթանակի արժեք: Կրոնի և մշակույթի միասնական ուժի գիտակցումով, մշակույթի մեծ հավատավոր Վեր. Լևոն Պարտագճյանը 1994թ-ին հիմնում է մեզանում իր տեսակի մեջ եզակի ամերիկյան Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայություններ բարեգործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը (ՔՄՄԾ ԲԸ):

Ծառայություններ

christian programs

Մասնաճյուղեր

Gyumri3

Կենտրոնի նպատակը մատաղ սերնդի հոգևոր, մշակութային, մտավոր և ֆիզիկական դաստիարակությունն է, հայրենանվեր և արժանի հետևորդներ պատրաստելը: Կենտրոնի հիմնական կողմնորոշումն է՝ ստեղծել միջավայր, ուր անձինք կարող են գալ, Աստծո խոսքը լսել, քրիստոնեական հավատքը զորացնել, նաև պաշտպանել հայ մշակույթն ու արվեստը: Այս կենտրոնը մանկապատանեկան կենտրոն է: Այստեղ անցկացվել են տարբեր անվճար դասընթացներ` կարատեի, երգչախմբի, թատրոնի, օտար լեզվի, համակարգչի, ասեղնագործության, փայտամշակման: Այդ դասարաններում սովորել են հազարավոր երեխաներ: Կենտրոնում անցկացրած ամեն մի օրը տոն է և միջոցառում, կյանքը վերածվում է հոգևոր խնջույքի, քանի որ կենտրոնն ապրող կենտրոն է, ոչ թե` ձևական-անվանական. հարյուրավոր երեխաներ իսկապես ամեն օր մտնում և դուրս են գալիս…

Լ.Պ. – “Ամենքս էլ ամեն օր ընտրության առջև ենք կանգնած, շատերս ողջ կյանքի ընթացքում ենք ընտրության առջև, եթե դեռ ընտրություն չենք արել, պետք է հասկանանք, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում, և մանավանդ, թե որտեղ ենք այսօր: Մեր նպատակն է Քրիստոսին ճանաչելի դարձնել հայ ժողովրդին և բոլոր մարդկանց: Այո, առաջին հանգրվանը՝ մայր ՀայրենիքումԵս երբեք չէի ակնկալում, որ ամեն բան հեշտ պետք է լիներ, քանի որ որևէ նոր գործ սկսելուց առաջ և հետո միշտ էլ դժվարություններ և արգելքներ են լինում: Բայց մարդու համար, որպես ամբողջականության, որն ունի միտք, մարմին, հոգի, ունի ընկերային, հոգևոր, հոգեբանական և սոցիալական կարիքներ, տեսանք, որ նրա մեկ կարիքն անտեսված էր, կամ բավարար չափով նրան այդ օգնությունը չէր հասնում, դա մարդու հոգևորն էր… Քանի որ մենք միայն ֆիզիկական էակներ չենք, այլ միաժամանակ` հոգևոր, հավիտենականության համար ենք ստեղծված, այդ գիտակցումով տեսանք, որ մարդիկ չեն կարողանում այդչափ հասնել հոգևորին, ճիշտ մեր նպատակը դարձավ երեք տարի անց, որ մեր հայ ժողովրդին օգնենք հոգևոր, այսինքն` այդ հավատքի, քրիստոնեական հավատքի տարածման և զորացման գործում, ինչպես որ մեր ազգը 1700 տարի դավանել է այդ հավատքը, այսօր ուզում ենք մեկ անգամ ևս արթնություն բերել  հայ ժողովրդի զարթոնքի համար, այդ պատճառով ստեղծվեց այս կենտրոնը, որի հիմնական նպատակն է`

                                                                   Ճանաչիր Քրիստոսին և ճանաչեցրու ուրիշներին“:

Մասնաճյուղեր

  • We are Շուշի

    Շուշի

  • We are Գյումրի

    Գյումրի

  • We are Քասախ

    Քասախ

  • We are Գավառ

    Գավառ

  • We are Շահումյան

    Շահումյան

  • We are Ճամբարակ

    Ճամբարակ

  • We are Վրաստան

    Վրաստան

Ծառայություններ

  • We are 5-օրյա ամառային ճամբար

    Ամառային ճամբարներ

  • We are Բժշկական ծրագրեր

    Բժշկական ծրագրեր

  • We are Yeritasardner

    Կրթական ծրագրեր

Երեվանի Ավետարանական Եկեղեցի

Ինչին ենք մենք հավատում