Ամառային ճամբար

Դիլիջանի Սուրբ Գրիգոր Նարեկացի ճամբար

Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայություններ-ի բարեգործական ընկերության ձեռքբերումներից մեկը՝ 1995թ-ի օգոստոսի 2-ին, Դիլիջանի Սուրբ Գրիգոր Նարեկացի քրիստոնեական ճամբարի բացումն էր, ուր առաջին տարին անվճար հանգստացան Երևանի և Գուգարաց թեմի 500 երեխաներ:

Ճամբարի բացումը շուքով կատարվեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Հանս Շտոկելբերգի, գրող Զորի Բալայանի, բանաստեղծ Արտեմ Հարությունյանի և մյուս հյուրերի ոգեշնչման ու հիացմունքի մթնոլորտում:

Բացման արարողությունից հետո տիկին Քոքսն ասաց. Իմ կյանքի ամենաուրախ օրն է այսօր, Արցախից վերադառնալիս շատ բաներ եմ սովորում, հավատ, քաջություն, որ լույսի նման է իշխում այնտեղ, այդ լույսն ու հավատը կարծես այսօր փոխանցվել է Դիլիջան“:

Դիլիջանյան օրերի հիշողության մեջ անմոռաց կմնա նաև սուրբ հայրերի այցելությունը ճամբարի բացման առթիվ, ովքեր իրենց ողջույնի խոսքն էին բերել ներկաներին, որոնց թվում էին Հայ Առաքելական Եկեղեցու սրբազաններ. Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արսեն Բերբերյանը, Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Սրբազանի օգնական հայր Աթանասը, Գերմանիայի Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր սուրբ Կոմիտասը, Ամերիկայի Փասադինայի Հայ Ավետարանական եղբայրների եկեղեցու հովիվ Աստվածաբանության դոկտոր Վերապատվելի Հակոբ Քասարջյանը: Բացման արարողությունից հետո հյուրերն իրենց ողջույնի և օրհնանքի խոսքն ուղղեցին ճամբարականներին:

Այս տարիների ընթացքում Դիլիջանի, Սևանի և Շուշիի հանգստյան տներում իրենց ամառային հանգիստն են անցկացրել հազարավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ ու մեծահասակներ:

Դիլիջանի ճամբարի բացման առթիվ իր գնահատանքի խոսքն ասելով Քրիստոնեական Մշակութային Կենտրոնի աշխատանքների և տնօրենի մասին, սրբազան Գրիգորիս Բունիաթյանը նշեց, որ կենտրոնն իր աշխատանքներով նպաստում է Հայ Առաքելական եկեղեցու զորացման բարեհաջող գործընթացին: Այս առումով, Լևոն Պարտագճյանի գործունությունը կարևորվում է նաև նրանով, որ նա դասավանդել է Գյումրիի ճեմարանում:

Դիլիջանում կառուցված ամառային ճամբարը, ՔՄՄԾ-ի և ԵԱԵ-ի գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում, որտեղ հանգստացող պատանիների և երիտասարդների առօրյան ՔՄՄԾ-ի ընդհանուր ծրագրի օրգանական շարունակությունն է:

Ճամբարն ունի 125 տեղ: Երեխաների քրիստոնեական դաստիարակությունը և ստեղծագործական աշխատանքները տարվում են նույն կերպով՝ ինչպես ՔՄՄԾ-ում, գումարած Դիլիջանյան գեղեցիկ բնությունն իր անկրկնելի տեսարաններով, թարմ օդը, ընկերային միջավայրը, մշակութային ամենօրյա միջոցառումները, Սուրբ Գրոց սերտողությունները, ամառային կերակրատեսակներով հարուստ սնունդը, տաք ջուրը, ավտոբուսներով էքսկուրսիաները՝ Հաղարծին, Սանահին, Հաղպատ, Գոշավանք, Օձուն, բացօթյա մարզական խաղերը, զբոսանքները, հանդիպումները Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվների հետ… Այս ամենը կյանքը ճամբարում դարձնում էր բազմաբովանդակ և կառուցողական:

Շատ կարևոր է շեշտել երիտասարդ առաջնորդների դերը, որոնց քրիստոնեական պատրաստվածությունը, գործնականում հաստատվեց ճամբարային կյանքում:

Երեխաներից և պատանիներից բացի ճամբարում եղան ամուսնացած զույգեր, երիտասարդներ, մեծահասակների խումբը, ընդհանուր առմամբ՝ 600 հոգի:

Ճամբարում հանգստացող բոլոր խմբերի հետ Սուրբ Գրոց սերտողության դասընթացներում իր մեծ ներդրումն ունեցավ աստվածաբանության դոկտոր վերապատվելի Հակոբ Քասարջյանը, Փասադենայի Ավետարանական Եղբայրական եկեղեցուց:

Մշտապես իր փորձառությամբ ծառայություններ է մատուցել Իռլանդիայից ժամանած կամավորների խումբը` Նայլ Բերրիի գլխավորությամբ. նրանք երեխաներին սովորեցնում էին տարբեր խաղեր, ձեռքի աշխատանքներ, հոգևոր թեմաներով դասեր: Խմբի անդամների մեծամասնությունը պատանիներ և երիտասարդներ էին:

Ճամբարում իրենց հանգիստն էին անցկացնում երեխաներ` Ջավախքի հայկական համայնքից, Արցախի տարբեր շրջաններից:

 

Սևանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ ճամբար

1998-ին Լևոնի Պարտագճյանի ձեռքբերումներից էր նաև Սևանի ափին գտնվող 2,5 հա տարածքով լողափերից մեկի քսանհինգ տարով վարձակալությունը:

Սբ.Գրիգոր Լուսավորիչ անվանումը կրող ընտանեական հանգստի գոտում ամեն տարի, ինչպես և Դիլիջանում, հանգստանում են ՔՄՄԾ-ի հարյուրավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ, ինչպես նաև տարբեր բարեգործական կազմակերպությունների անդամներ: Ճամբարն ունի մոտ ութսուն հոգանոց տնակներ՝ իրենց սանհանգույցներով:

Տիկնանց ճամբար

Սևանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ ճամբար

Մանկական ճամբար

Դիլիջանի Սբ. Գրիգոր Նարեկացի ճամբար

Դիլիջան` Երիտասարդա- կան ճամբար

Դիլիջան` Պատանեկան ճամբար

Դիլիջան` ճամբարի շինարարություն

Ցանկանում են մասնակցել ճամբարներին