5-օրյա բակային ճամբար

5-օրյա բակային ճամբարներ

1999 թվից սկսած, շուրջ տասնհինգ տարի, ամեն ամառ կազմակերպվում են հնգօրյա ամառային դպրոցներ և բակային ճամբարներ: Ամեն շաբաթ երեքից հինգ ծառայողներից կազմված ավետարանչական խմբերն անցկացրել են հոգևոր-մշակութային միջոցառումներ՝ Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայություններում, մանկապարտեզներում, դպրոցներում, քաղաքամերձ թաղամասերում և Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես Երևանում, Գյումրիում և Դիլիջանում: Այս ծրագրի միջոցով հազարավոր երեխաներ և մեծահասակներ են ծանոթացել Հիսուս Քրիստոսին:

Երեխաները մեծ ոգևորությամբ և ցնծությամբ են մասնակցում թե երգերին, թե ձեռային աշխատանքներին, և թե խաղերին, ինչպես նաև ուշադրությամբ լսում են Աստվածաշնչյան պատմություններ:

9
8
5day
5day1