Բժշկական ծրագրեր

Բժշկական օգնություններ

 Լևոն Պարտագճյանը միջնորդել է տարբեր միջազգային և օտարերկրյա բժշկական ծառայությունների Հայաստան գալուն և զանազան առողջապահական ու վիրահատական ծրագրերի իրականացմանը, որի արդյունքում հարյուրավոր անապահով կացության մեջ գտնվող մարդիկ վերականգնել են իրենց առողջությունը: Սիրիաբնակ հայ վիրաբույժ և ուռուցքաբան Ջանի Հադդատը բազմիցս նրա խնդրանքով այցելել և անվճար լապորոսկոպիկ և բաց վիրահատություններ է կատարել Հայաստանում, հարյուրավոր մարդկանց օգնել բժշկական խորհրդատվությամբ:

Շնորհալի ձեռքեր – Gift hands

 Պատվելի Պարտագճյանի նախաձեռնությամբ 2000թ. Միջազգային Բժշկական Ծառայությունների (Medical Ministries International) 19 հոգանոց պատվիրակություն է ժամանում Հայաստան` ԱՄՆ-ից, Կանադայից և Դոմինիկյան Հանրապետությունից, բժիշկ Ուիլիամ Հանթերի գլխավորությամբ: Խմբի մեջ կային բուժքույրեր, վիրաբույժներ, այլ մասնագետներ: Առաջին այցի ժամանակ կատարվեց հարյուր ինը աչքի կատարակտայի վիրահատություն և ավելի քան յոթ հարյուր մարդ ստացավ բարձրորակ մասնագիտական օգնություն ու անհրաժեշտ դեղորայք: Հիվանդների մեծ մասը փախստականներ և երկրաշարժից տուժած մարդիկ էին:
Հաջորդ տարի Կապանում Պատվելի Լ. Պարտագճյանի միջնորդությամբ բացվեց Միջազգային Բժշկական Ծառայություններ”-ի ակնաբուժական կլինիկան, ուր անվճար իրենց տեսողությունը վերականգնեցին հազարավոր մարդիկ:
 Փահլևանյան հիմնադրամի նախագահ, ամերիկահայ մեր հայրենակից Ջոն Փահլևանյանի ֆինանսական աջակցությամբ, 2004թ-ին Երևանի Ավետարանական Եկեղեցու հրավերով, ԱՄՆ Ֆլորիդա նահանգից, Հայաստան էին ժամանել բժիշկներ` տեր և տիկին Ռոբերտ և Քրիս Շամսիները, Ջոան և Արամ Փահլևանյանները: Եկեղեցում կազմակերպվել էր եռօրյա անվճար բժշկական ծառայություն, որից օգտվեցին շուրջ ութ հարյուր մարդիկ, ինչպես նաև ստացան անվճար դեղորայք:
Բժիշկներին օգնում և նրանց հետ ծառայում էին ԵԱԵ-ի երիտասարդ կամավորները:

Eye clinic-new
Jany had1-new
Jany had-new
Jany Haddad-new
Medical MMA1-new
Medical MMA-new
Robert Shamsey1-new
Robert Shamsey2-new
Robert Shamsey&Ara Pahlevanyan-new
Robert Shamsey-new

Երիտասարդներ

Yeritasardner-xxx

Առաքելությունը

mission